ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նոր դրամաշնորհ

Նոր դրամաշնորհ
23.03.2018 | 01:56

Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը մեծացնում է ուշադրությունը տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության, ընտանիքի պլանավորման ու վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ: Այս նպատակով կառավարությունը երեկ որոշեց հատկացնել 212 հազ. դոլար:

«Սա հնարավորություն կտա հանրային ծառայությունների մատուցման համակարգում ապահովելու թափանցիկություն, հաշվետվողականության բարելավում, ներառյալ՝ ծառայությունների և ապրանքների գնումն ու բաշխումը»,- գործադիրի երեկվա նիստից հետո նշեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 6227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ